«Պարի Սեն Ժերմենը» նոր մրցաշրջանում կարող է նոր գլխավոր մարզիչ ունենալ։
Թոմաս Տուխելի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը երկու թեկնածուի է դիտարկում որպես թիմի նոր գլխավոր մարզիչ։
ՊՍԺ-ն դիտարկում է «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ու «Յուվենտուսի» ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի թեկնածությունները։
Թոմաս Տուխելը գլխավորում է ՊՍԺ-ն 2018 թվականի մայիսից։ Նա ֆրանսիական ակումբի հետ ունի երկու տարվա պայմանագիր։