«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է «Լեգանեսի» հարձակվող Մարտին Բրայթվայթի տեղափոխությունը կատալոնական ակումբ, հաղորդում է Goal. com-ը:
Մենք հետևել ենք բոլոր կանոններին և կատարել ենք գործարքը: Այդուհանդերձ, կարծում եմ, որ որոշ կանոններ պետք է փոխվեն:
«Լեգանեսը» նույնպես պետք է հնարավորություն ունենա փոխարինող գտնել Բրայթվայթին»,- ասել է Բարտոմեուն:
Հիշեցնենք, որ դանիացին 4,5 տարվա պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ:
Ավելի վաղ «Լեգանեսի» գլխավոր տնօրեն Մարտին Օրտեգան հայտարարել էր, որ ակումբը հսկայական վնաս է կրելու այդ տրանսֆերից և չի պատրաստվում բանակցել «Բարսելոնայի» հետ: