Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Արսենալի» և «Օլիմպիակոսի» միջև խաղից առաջ տեղի ունեցավ զավեշտալի դրվագ:
Ավանդաբար երեխաները խաղացողներին դուրս են բերում խաղադաշտ: Այս խաղը բացառություն չէր։ Երեխաներից մեկը շփոթված էր և չգիտեր ուր գնալ, երբ մյուս երեխաները լքեցին դաշտը: «Զինագործների» խաղացողներն անմիջապես արձագանքեցին և տղային կանչեցին իրենց մոտ ՝ թիմային լուսանկար անելով նրա հետ:
The Arsenal. 💙
— Arsenal (@Arsenal) February 20, 2020
🏆 #UEL pic.twitter.com/HKZAFkU6h8