«Բարսելոնայի» հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին խոսել է Էրիկ Աբիդալի հետ կոնֆլիկտի մասին, ինչպես նաև այն փաստի մասին, որ նա, իբր, ազդում է մարզիչների հրաժարականի և նշանակման վրա:
«Բարսելոնայի շուրջ շատ խոսակցություններ կան: Շատերն իմ մասին ասում են, որ ես նշանակում և հեռացնում եմ մարզիչներին: Այնպիսի տպավորություն է, որ շատ մեծ ազդեցություն ունեմ, և բոլոր որոշումները կայացնում եմ ես: Ես դրանից արդեն զզվել եմ:
Աբիդալը մարզական տնօրեն է, ով որոշում է կայացնում և պետք է ստանձնի պատասխանատվություն: Նա է, ով որոշում է կայացնում: Էրիկը քննադատեց բոլոր խաղացողներին: Այսպիսով, ես գնացի անունները ճշտելու: Ես չեմ կարող թույլ տալ, որ մարզական տնօրենն այս կերպ վարվի ինձ հետ:
Նույն իրավիճակն էր Արգենտինայի հավաքականի կազմում, երբ նրանք գրում էին, որ ես ասում եմ, թե ով պետք է խաղա, ում նշանակեմ որպես մարզիչ, որ միայն իմ ընկերները խաղան հավաքականում», — Մեսսիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo- ն: