Անգլիական «Քրիսթալ Փելասի» գլխավոր մազիչ Ռոյ Հոջսոնը կարող է երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, հաղորդում է Sky Sports-ը:
72-ամյա փորձառու մարզիչին նոր պայմանագիր է առաջարկվել: Ակումբի ղեկավարները գոհ են թիմի ցուցադրած խաղից և ցանկանում են շարունակել համագործակցությունը Հոջսոնի հետ: Նշվում է, որ անգլիացին մտածելու ժամանակ է խնդրել:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում «Քրիսթալ Փելասը» վաստակել է 30 միավոր և գտնվում է 14-րդ հորիզոնականում: