Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը այսօր հայտարարեց, որ աջ ծնկի վիրահատության պատճառով չի խաղալու մինչև մրցաշրջանի խոտածածկ մրցաշարերի հատվածը։
Այս ընթացքում Ֆեդերերը կկորցնի 3180 վարկանիշային միավորներ․ 1000՝ Մայամիի մրցաշարում, 500՝ Դուբայում, 720՝ Ռոլան Գարոսում, 600՝ Ինդիան Ուելսում, 180՝ Մադրիդում ու Հռոմում։
Ներկա պահին Ֆեդերերը 7130 միավոր ունի։ Այսպիսով, նա կորցնելու է միավորների 45 տոկոսը։
Ամեն դեպքում Ռոջերը 3950 միավորով կմնա ATP-ի վարկանիշային աղյուսակի թոփ-10-ում։