«Դալյան Իֆան» ակումբի հարձակվող Սալոմոն Ռոնդոնը պատմել է իր չկայացած տեղափոխության մասին «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Ինձնից ոչինչ կախված չէր այդ պահին։ Երբ քեզ կապում են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, դա լուրջ է։ Նրանք անհավանական պատմություն ունեցող թիմ են, ու նրանց հետաքրքրությունը խոսում է այն մասին, որ ես լավ եմ հանդես եկել Պրեմիեր լիգայում։
Նրանք սկսեցին բանակցություններ իմ գործակալի հետ, իսկ ես նստած սպասում էի հեռախոսազանգի։ Իսկ հետո տեսա Իգալոյի տրանսֆերի մասին լուրը։ Բանը այդպես էլ չհասավ իմ տեղափոխությանը, բայց ես մոտ էի դրան»,-Ռոնդոնի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։