Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունել էր «Վալենսիային»։
Իտալական ակումբը 4-1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ՝ պատասխան հանդիպումից առաջ ապահովելով զգալի առավելություն։
«Ատալանտայի» կազմում դուբլ գրանցեց Հանս Հաթեբուրը, մեկական անգամ էլ աչքի ընկան Յոսիպ Իլիչիչն ու Ռեմո Ֆրոյլերը։ «Չղջիկների» միակ գնդակը խփեց Դենիս Չերիշևը։