Չեխական «Սպարտայի» կիսապաշտպան Վլացլավ Կադլեցը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, տեղեկացնում է Sport Bild-ը:
«Ստիպված եմ ավարտել կարիերաս: Ցավալի է , բայց ծնկի վնասվածքը ինձ թույլ չի տալիս մարզվել: Շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր աջակցել են ինձ:
Սա բարդ որոշում է, որը ես ստիպված եմ կայացնել: Իմ կյանքում նոր փուլ է սկսվում, ինչի համար ես անչափ ուրախ եմ»,- ասել է Կադլեցը:
Հիշեցնենք, որ «Այնտրախտի» նախկին ֆուտբոլիստը Չեխիայի հավաքականի կազմում մասնակցել է 16 հանդիպման և դարձել` 4 գոլի հեղինակ: