Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի արդյունավետության մասին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Լիովին նորմալ է, որ Ռոնալդուն շարունակում է գոլեր խփել: Կրիշտիանուին մրցակցի դարպասը գրավելու համար շատ պահեր պետք չեն:
Նա թոփ հարձակվող է, ով առանց գոլերի չի կարող ապրել:
Վստահ եմ`դա նրա ամենասիրելի գործն է»,-ասել է արգենտինացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ պորտուգալացին այս մցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման` դառնալով 20 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: