Լոնդոնի «Տոտենհեմի» բազիլացի հարձակվող Լուկաս Մոուրան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «ՌԲ Լայպցիգի» հետ հանդիպման մասին (0:1), տեղեկացնում է Sport Bild-ը:
«Հանդիպման վերջնամասում մենք կարողացանք տիրել նախաձեռնությանը, բայց արդեն ուշ էր: Գերմանական թիմը որակյալ ֆուտբոլ էր ցուցադրում պաշտպանությունում և կասեցնում էր մեր գրոհները:
Դժվար է բացատրություն գտնել այն խաղին, որին ականատես եղան մեր երկրպագուները: Ցանկանում եմ ներեղություն խնդրել նրանցից».-ասել է բրազիլացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին: