Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր ներկայիս մազավիճակի մասին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
«Ես 33 տարեկան եմ, բայց ինձ երիտասարդ եմ զգում: Կարծում եմ ` ավելի լավ մարզավիճակում եմ, քան նախորդ տարիներին:
Իհարկե, որոշ բաներ այնքան հեշտ չեն տրվում որքան 20 տարեկանում, բայց կուտակված փորձի հաշվին կարելի է հաղթահարել այդ դժվարությունները:
Շատերը ասում են, որ ես կարող եմ 40-ից հետո էլ խաղալ: Տեսնենք, թե ինչ կլինի:
Այս մրցաշրջանը այնքան էլ հեշտ չի դասավորվում մեզ համար, բայց հուսով եմ` թիմը իր միասնականությամբ կշտկի այդ իրավիճակը»,- ասել է արգենտինացին: