«Արարատ-Արմենիան» Կիպրոսում ընթացող հավաքի շրջանակում ընկերական խաղ է անցկացրել «Լիեպայա» ակումբի հետ: Այս մասին տեղեկանում ենք հայկական ակումբի մամուլի ծառայությունից:
Հանդիպումը ավարտվել է Վարդան Մինասյանի թիմի հաղթանակով`2:1 հաշվով:
Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումը Հայաստանի գործող չեմպիոնը անցկացրել էր ռուսական «Տեքստիլշչիկի» հետ: Խաղը ավարտվել էր ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Հավելենք, որ սա «Արարատ-Արմենիայի» վերջին հանդիպումն էր կիպրոսյան հավաքում: