Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Աթլետիկո»-«Լիվերպուլ» առաջին խաղում ընդմիջումից հետո մադրիդցիները հաղթում են նվազագույն հաշվով:
Հանդիպման դեռևս միակ գնդակը խաղի արդեն 4-րդ րոպեին իր ակտիվում գրանցել է Սաուլը:
Բաց թողած գոլից հետո մերսիսայդցիները սկսեցին տիրել նախաձեռնությանն ու ուղիներ փնտրել դեպի մրցակցի դարպասը, սակայն պատասախան գնդակը խփել չկարողացան:
Նշենք՝ զուգահեռաբար ընթացող «Բորուսիա»-ՊՍԺ խաղում հաշիվը դեռ չի բացվել: