«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «ՌԲ Լայպցիգի» հետ կայանալիք առաջին խաղի մասին: Հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 19-ին: Առաջին խաղը կկայանա Լոնդոնում:
«Բարսելոնան» ու «Ռեալը» հիանալի պատմություն ունեն, ուժ և ազդեցություն ֆուտբոլի վրա: Բայց «Լայպցիգը» հիանալի թիմ ու ֆուտբոլիստներ ունի: Թեկուզ նրանք այդպիսի պատմություն չունեն, ինչպես՝ մեծագույն ակումբները, բայց «Լայպցիգը» ունի պոտենցիալ: Նրանք պայքարում են Բունդեսլիգայի տիտղոսի համար, մրցաշարային աղյուսակի առաջին տեղն են զբաղեցրել: Սա շատ բան է նշանակում»,-ասել է Մոուրինյուն մամուլի ասուլիսի ընթացքում:
«ՌԲ Լայպցիգը» իր խմբում առաջին տեղը զբաղեցնելով է դուրս եկել փլեյ-օֆֆ, «Տոտենհեմը» երկրորդ տեղն է զբաղեցրել իր քառյակում: