ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բորուսիայից» կրած պարտությունը (1:2), պատասխանել է հարձակվող Նեյմարի խոսքերին, որը հանդիպումից հետո հայտարարել էր, որ իրեն չէր բավականացնում խաղային պրակտիկան:
Ավելի վաղ Նեյմարը մի քանի բաց էր թողել վնասվածքի պատճառով: Բրազիլացու խոսքով, նա պատրաստ էր խաղալ, բայց ՊՍԺ-ի մարզչական շտաբն իրեն դաշտ դուրս չէր բերում.
«Մենք գիտենք, որ Նեյմարը լավ է համագործակցում Մբապեի հետ: Բայց վերջին շաբաթների ընթացքում մենք երկու անգամ ավելի շատ խաղեր ենք անցկացրել, քան «Բորուսիան»: Մենք խնդիրներ ունեինք առաջատար խաղացողների վնասվածքների հետ: Մեզ չէր բավականացնում ռիթմը:
Ես պետք է որոշում կայացնեմ խաղերից առաջ: Եվ ես եմ կրում արդյունքի ողջ պատասխանատվությունը: Ոչ ոք չգիտի, թե ամեն ինչ ինչպես կդասավորվեր, եթե մենք այլ որոշումներ կայացնեինք: Ինձ թվում է՝ ՊՍԺ-ի հետ խաղում կար վախ, սխալվելու վախ»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Goal-ը: