Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Տորգան Ազարը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ առաջին հանդիպման մասին (2:1), հաղորդում է Sport Bild-ը:
«Մենք սպասում էինք, որ հեշտ հանդիպում չի լինելու: Պաշտպանները հրաշալի հանդիպում անցկացրին: ՊՍԺ-ն ընդամենը մի քանի պահ կարողացավ ստեղծել և օգտագործեց դրանցից մեկը:
Կարծում եմ փարիզյան ակումբը սխալվեց`խաղալով 3 պաշտպաններով: Նրանք շատ ազատ գոտիներ ստեղծեցին և պատժվեցին այդ սխալների համար»,-ասել է Ազարը:
Հիշեցնենք, որ դորտմունդյան ակումբի կազմում 2 գնդակն էլ խփեց Էրլինգ Հոլանդը: 19-ամյա Հոլանդը հավասարվել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն: Երկու ֆուտբոլիստներն էլ Չեմպիոնների լիգայում 10 գոլի հեղինակ են դարձել: