Իսպանական «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտայի» հետ հանդիպման մասին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Մենք խաղալու ենք հարձակվողական թիմի հետ, որոնք ֆանտաստիկ կատարողներ ունեն: Պատահական չէ, որ «Ատալանտան» Ա Սերիայի ամենաարդյունավետ ակումբներից մեկն է:
Դժբախտաբար, մեզ տանջում են անվերջանալի վնասվածքները:
Մրցակցի դաշտում մենք այնքան էլ վստահ չենք խաղում և դա անհանգստացնում է ինձ»,- ասել է Սելադեսը:
Հիշեցնենք, որ «Վալենսիայի» և «Ատալանտայի» առաջին հանդիպումը կկայանա այսօր`24: 00-ին: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 10-ին: