Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ առաջին հանդիպման մասին (2:1), հաղորդում է Sport Bild-ը:
«Կատարյալ հանդիպում չէր, բայց մենք կազմակերպված խաղ ցույց տվեցինք ՝ լավ հանդես գալով պաշտպանությունում: Այսօր մենք ապացուցեցինք, որ կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի:
ՊՍԺ-ն չկարողացավ լուրջ ճնշում գործադրել մեզ վրա: Սա անչափ կարևոր հաղթանակ էր»,-ասել է Ջանը:
Հիշեցնենք, որ երեկ «Բորուսիան» հայտարարեց Էմրե Ջանի ամբողջական տրանսֆերը «Յուվենտուսից» գնելու մասին։
Հաղորդվում է, որ նրա վարձակալության ժամկետը գերմանական ակումբում ավարտվում է այս տարվա հուլիսի 1-ին։ Այդ օրվանից ուժի մեջ կմտնի Ջանի արդեն հիմնական պայմանագիրը։ Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Նրա տրանսֆերը գերմանական ակումբին արժեցել է 25 միլիոն եվրո։