Գյումրիի «Շիրակը» ևս ավարտել է Թուրքիայի ուսումնամարզական հավաքը. հավաքի վերջին խաղում Վարդան Բիչախչյանի սաները մրցել են ռուսական «Նիժնի-Նովգորոդի» հետ և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:
«Շիրակի» կազմում միակ գոլը հեղինակել է Մորի Կոնեն:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան «Շիրակը» ևս մեկ խաղ էր անցկացրել ու դարձյալ ո-ոքի ավարտել այն: Հայկական թիմը մրցել է դանիական «Վանլյոսե» թիմի հետ ու 3:3 ավարտել խաղը:
«Շիրակի» կազմում գոլեր են հեղինակել Լյովա Մրյանը, Վարդան Արզոյանը և Ռուդիկ Մկրտչյանը: