«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոն խոսել է երկու տարով ակումբին Եվրագավաթներից հեռացնելու մասին ՈւԵՖԱ-ի որոշման մասին ՝ FFP- ի կանոնների խախտման պատճառով:
«Կարող եմ վստահեցնել մեր ակումբի երկրպագուներին երկու բանում․ նախ, ՈւԵՖԱ-ի մեղադրանքները կեղծ են: Եվ երկրորդ՝ մենք կանենք ամեն ինչ դա ապացուցելու համար»,- մեջբերում է Սորիանոյին Mirror-ը:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն պատժել է «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար: «Քաղաքաբնակները» նաև խախտել են Պրեմիեր լիգայի ներքին կանոնները: Անգլիայի Պրեմիեր լիգան կարող է պատժամիջոցներ կիրառել «Մանչեսթեր Սիթիի» դեմ այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ն երկամյա արգելք է դրել «քաղաքաբնակների» հանդեպ՝ եվրոպական մրցաշարերին մասնակցելու համար։