Անգլիական «Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ադամ Լալանան շուտով կտեղափոխվի «Լեսթեր», հաղորրդում է Daily Mail-ը:
Ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
31-ամյաֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Լալանային իրենց կազմում էին ցանկանում տեսնել` «Բորնմութը» և իտալական «Պարման»:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում նա մասնակցել է 13 հանդիպման և դարձել ` 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: