Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը գալիք ամառ կարող է հեռանալ ակումբից։
Gazetta dello Sport-ի տեղեկություններով՝ արգենտինացի հարձակվողը հնարավոր է այլ ակումբ տեղափոխվի։ Ավելի վաղ 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր ՊՍԺ-ն։
Գոնսալո Իգուայինի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը։
Իգուայինը հանդես է գալիս «բիանկոներիների» կազմում 2016 թվականից։