«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն ամռանը կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն, հայտնում է Tuttomercatoweb-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, իտալական «Լացիոն» դեռ շարունակում է հետաքրքրվել 33-ամյա ֆրանսիացու ծառայություններով ու բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով անձնական պայմանագրի համաձայնեցման հարցը: Ֆրանսիացին դեռ հունվարին կարող էր համալրել «Լացիոն», բայց «Չելսին» բաց չթողեց ֆուտբոլիստին, քանի որ չէր կարող նրան փոխարինող գտնել:
Օլիվյե Ժիրուն 2018 թվականից է հանդես գալիս «Չելսիում»: Նրա պայմանագիրը լոնդոնցիների հետ նախատեսված է մինչև հունիսի 30-ը: Հարձակվողի տրանսֆերային արժեքը 9 մլն եվրո է գնահատվում: Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն ակումբային մակարդակում անցկացրած բոլոր 7 խաղերում դարձել է 1 գոլի հեղինակ: