Լոնդոնի «Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին խոսել է թիմի ցուցադրած խաղի մասին, հաղորդում է Daily Mail-ը:
««Չելսին» հրաշալի մարզավիճակ է հավաքել: Այո, վերջին արդյունքները գոհացուցիչ չեն, սակայն, Լեմպարդը ճիշտ ուղու վրա է:
Ակումբի համար շուտով բարդ ժամանակաշրջան է սկսվելու: Թիմը մրցելու է «Տոտենհեմի» հետ: Լոնդոնյան դերբին շատ կարևոր է ոչ միայն ֆուտբոլիստների համար, այլև`երկպագուների:
Այս խաղը շատ հարցերի պատասխան կտա: Մոուրինյուի թիմերը լավ են պաշտպանվում և նրանց հաղթելը այդքան էլ հեշտ գործ չէ: Եթե տղաներին դա հաջողվի, մենք կարող ենք վստահ լինել`«Չելսին» տեղ կզբաղեցնի առաջին քառյակում», -ասել է Թերին:
Հիշեցնենք, որ «Չելսի»-«Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին `19:30-ին: