«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը գտնվում է «Յուվենտուսի» հետաքրքրությունների ոլորտում: Այդ մասին հայտնում է Calciomercato-ն։
Անգլիական կողմի հետ հարձակվողի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը: «Յուվեի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրին անձամբ է հետաքրքրված բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերով:
«Յուվենտուսը» հետաքրքրված է նաև «Ինտերի» հարձակվող Մաուրի Իկարդիի ծառայություններով, ով ներկայումս հանդես է գալիս ՊՍԺ-ում վարձավճարով: