Խոսեպ Մարիա Օրոբիտը, ով «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի գործակալն է, խոսել է իր հաճախորդի ապագայի մասին։
«Գվարդիոլան միշտ աշխատում է մինչև իր պայմանագրի ավարտը։ Գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը», –Օրոբիտի խոսքերն է մեջբերում El Mundo-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեպ Գվարդիոլան, չնայած «Ման․ Սիթիի»՝ գալիք երկու մրցաշրջաններում ՉԼ-ում մասնակցության արգելքից, պատրաստ է մնալ անգլիական ակումբում։
Գվարդիոլան 2016 թվականից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին»։ «Քաղաքայինների» հետ Գվարդիոլան երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։
Напомним, что ранее «Манчестер Сити» был исключен из Лиги чемпионов на два сезона за нарушение правил ФФП.