The Daily Mirror-ը հայտնում է, որ «Չելսին» սկսել է բանակցությունները Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տեղափոխության համար:
Անգլիական ակումբն արդեն սկսել է «Բորուսիայի» ներկայացուցիչների հետ քննարկել հնարավոր տրանսֆերի հարցը: Ֆուտբոլիստի տրանսֆերը լոնդոնյան ակումբ կարող է արժենալ 100-150 մլն եվրո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լիվերպուլը» նույնպես հավակնում էր «Սանչոյին»: