Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մրցաշրջանը լավ մեկնարկեց, սակայն դեկտեմբերից ֆուտբոլիստի մոտ գոլային երաշտ սկսվեց, ինչը շարունակվում է առ այսօր։
Ընթացիկ մրցաշրջանի «Ռեալի» լավագույն ռմբարկուն վերջին 11 խաղերում ընդամենը երկու գոլ է խփել։ Այս ամենը, իհարկե, արտացոլվում է նաև թիմի վրա։
Չնայած վերջին խաղերում գոլերի պակասին՝ Բենզեման շարունակում է պայքարել «Պիչիչիի»՝ Լա լիգայի լավագույն ռմբարկուի կոչման համար։ 32-ամյա հարձակվողը 13 գոլ է խփել Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում ու այս ցուցանիշով զիջում է միայն Լիոնել Մեսսիին (14):