Իսնչպես հայտնում է Sport.es-ը, «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Լեգանեսի» հարձակվող Մարտին Բրայթվայթին: Կատալոնացիներն այս շաբաթ կակտիվացնեն Դանիայի հավաքականի 28-ամյա խաղացողի տրանսֆերը 20 միլիոն եվրով գնելու ֆուտբոլիստի պայմանագրում նշված կետը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա Լիգան «Բարսելոնային» թույլ է տվել ձեռք բերել նոր հարձակվողի: Դրա համար «Բարսելոնան» 15 օր ժամանակ ուներ (ներկա պահին արդեն 13) նոր ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու Իսպանիայի առաջնությունից կամ ազատ գործակալի հետ: