Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բորուսիա» Դորտմունդի կազմում, մեկնաբանել է իր ապագան։
«Այո՛, ես ունեմ պայմանագիր։ Մարդիկ խոսում են այդ մասին («Ռեալ» վերադարձի մասին մրցաշրջանի ավարտին/խմբ․)։
Հունիսին կարող է ամեն բան պատահել։ Տեսնենք, թե ինչ կլինի ամռանը։ Ես միայն մտածում եմ խաղալու և զարգանալու մասին։ Այստեղ՝ Գերմանիայում ես խաղում եմ, նման հնարավորություն ունեմ», – Հակիմիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Աշրաֆ Հակիմիին «Բորուսիա» Դորտմունդը 2018 թվականի ամռանը ձեռք է բերել «Ռեալից» երկու տարով վարձակալությամբ։ Մարոկացի պաշտպանի պայմանագիրը «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։