Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Աքսել Վիտցելը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ի նկատմամբ: «Մեղուների» կազմում դուբլ է ձևակերպել 19-ամյա հարձակվող Էրլինգ Հոլլանդը:
«Մենք ցույց տվեցինք գրեթե կատարյալ խաղ: Նյարդայնացնում է, որ մենք բաց թողեցինք ոչ պարտադիր գոլ: Բայց մենք ցույց տվեցինք լավ կազմակերպվածություն, խաղ առանց գնդակի, ճիշտ գործեցինք Նեյմարի և Մբապեի դեմ: Անհրաժեշտ էր նրանց հնարավորինս քիչ տարածք տալ:
Հոլանդն իսկական ռմբարկու է: Նա ընդամենը 19 տարեկան է, նա հսկայական տաղանդ է: Այս տղան ապագայում սենսացիա կդառնա, նա առաջընթացի մեծ հնարավորություններ ունի: Հուսով ենք, որ նա հնարավորինս երկար կմնա մեզ հետ, քանի որ ակնհայտ է, որ նա կդառնա մեծագույն ֆուտբոլիստ»,- մեջբերում է Վիտցելին Rmcsport-ը: