Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Ունաի Էմերիի այն հայտարարությունը, որ իր ժամանման պահին լոնդոնյան ակումբը ծանր վիճակում էր, հաղորդում է The Sun-ը:
«2017-ին «Արսենալը» վաստակեց 75 միավոր և նվաճեց Անգլիայի գավաթը, ուստի չի կարելի ասել, որ ակումբը անկում էր ապրում: Մեկ տարի առաջ մենք Պրեմիեր լիգայում երկրորդն էինք:
«Արսենալը» կայուն ակումբ է: Թիմում կան հիանալի խաղացողներ, ովքեր կարող են մեծ արդյունքների հասնել: Կարծում եմ ` կարիք չկա սեփական սխալները բարդել ուրիշների վրա»,-ասել է Վենգերը: