Իտալական «Ռոման» հետաքրքրված է «Լայպցիգի» պաշտպան Լուկաս Կլոստերմանի ծառայություններով, հաղորդում է Sky Italia-ն:
Գերմանացու տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ վարձավճարով հանդես եկող Քրիս Սմոլինգը կարող է ամռանը լքել ակումբը և իտալական թիմը փոխարնող է փնտրում նրան:
«Ռոման» ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդից» ձեռք բերել Սմոլինգի ամբողջական տրանսֆերը, բայց ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ինչպես նաև նրա աշխատավարձը կարող է ակումբին արժենալ 40 միլիոն եվրո, և այդ գումարը, կարծես թե, շատ բարձր է հռոմեացիների համար:
Հավելենք, որ Կլոստերմանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում նա մասնակցել է 20 հանդիպման և դարձել ` 2 գոլի հեղինակ: