Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարիերան կարող է շարունակել Թուրինի «Յուվենտուսում», հաղորդում է Sky Italia-ն:
«Յուվենտուսը» ցանկանում է այս ամռանը գնել 28-ամյա ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ «Ռեալի» հետ պայմանագրի ժամկետը ավարտվում է 2021 թվականի հունիսին: Մադրիդյան ակումբը պատրաստ է վաճառել կիսապաշտպանին, քանի որ մեկ տարի հետո նա կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ ակումբից:
Լա Լիգայի այս մրցաշրջանում Ռոդրիգեսը անցկացրել է 7 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ: