«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին ՝ Ջորջինա Ռոդրիգեսը, Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել ՝ պարծենալով իր ձեռքի թանկարժեք զարդերով:
Իսպանական AS-ը նշում է, որ աքսեսուարների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 միլիոն եվրո: Ամենաթանկը կապույտ սապֆիրով և ադամանդներով մատանին է` 800 հազար եվրո:
Ռոդրիգեսը նաև ժամացույց է կրում ավելի քան 40 հազար եվրո արժողությամբ և թանկարժեք ապարանջան (դրանց ընդհանուր արժեքը ավելի քան 30 հազար եվրո է):