«Բորուսիա» Դորտմունդը հայտարարել է Էմրե Ջանի ամբողջական տրանսֆերը «Յուվենտուսից» գնելու մասին։
Հաղորդվում է, որ նրա վարձակալության ժամկետը գերմանական ակումբում ավարտվում է այս տարվա հուլիսի 1-ին։ Այդ օրվանից ուժի մեջ կմտնի Ջանի արդեն հիմնական պայմանագիրը։ Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Goal.com-ի փոխանցմամբ՝ տրանսֆերը գերմանական ակումբին արժեցել է 25 միլիոն եվրո։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Դորտմունդ տեղափոխվելուց հետո Ջանը երկու հանդիպման է մասնակցել՝ դառնալով մեկ գոլի հեղինակԼ