«Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն մեկնաբանել է լուրերը, թե «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է միանալ թուրինյան ակումբին:
«Չեմ կարծում, որ նա ծրագրում է լքել «Բարսելոնան»: Նա շատ լավ և սերտ հարաբերություններ ունի ակումբի հետ: Լեոն կարող է իր ամբողջ կարիերան անցկացնել այնտեղ: Դա կլինի գեղեցիկ պատմություն»,- մեջբերում է Դել Պիերոյին Goal-ը: