Թուրքիայի հավաքի շրջանակում «Նոան» այսօր՝ փետրվարի 18-ին, հերթական ընկերական խաղն է անցկացրել ՝ մրցելով դանիական «Կոլդինգի» հետ: Երևանյան թիմը 1:3 հաշվով պարտություն է կրել:
«Նոայի» կազմում միակ գնդակը հեղինակել է ռուս կիսապաշտպան Դմիտրի Լավրիշևը՝ 85-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը:
Հիշեցնենք՝ «Նոան» մինչ այս 4:1 հաշվով հաղթել էր ղազախական «Կայսարին», 3:2 հաշվով առավելության էր հասել Սլովենիան ներկայացնող «Մուրա» թիմի նկատմամբ և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումն «Ատիրաուի» հետ: