Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը խոսել է Ֆելիպե Կոուտինյոյի հնարավոր վերադարձի մասին, հաղորդում է Daily Mail-ը:
«Կոուտինյոն իմ ընկերն է: Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով ունի բոլոր անհրաժեշտ որակները թոփ ակումբում խաղալու համար:
Ուրախ կլինեմ, եթե նա վերադառնա: Սակայն, դա պետք է որոշեն ակումբի ղեկավարները և մարզիչը:
Այդուհանդերձ կարծում եմ, որ նրա ժամանակը մեր ակումբում ավարտվել է»,- ասել է Հենդերսոնը:
Հիշեցնենք, որ բրազիլացին 2018-ին «Լիվերպուլից» տեղափոխվեց «Բարսելոնա» : Այժմ նա վարձավճարով խաղում է «Բավարիայում»: