«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» դեմ կայանալիք առաջիկա խաղի վերաբերյալ իր ակնկալիքներով:
«Կարծում եմ, որ «Լիվերպուլը» համարվում է ֆավորիտ: Բայց սա չի նշանակում, որ մենք կհրաժարվենք մեր խաղից և կխաղանք նրանց թելադրությամբ: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի առավելության հասնենք այս հանդիպմանը:
Յուրաքանչյուր խաղում կարևոր է բաց չթողնել: Սա լավ փաստարկ է պատասխան խաղից առաջ: Բայց ամեն ինչ կարող է պատահել: Նախքան արդյունքի մասին մտածելը, դուք պետք է մտածեք այն մասին, թե ինչպես լավ խաղալ, հնարավոր ամեն ինչ անել, և արդյունքը կգա»,-մեջբերում է Օբլակին Marca-ն:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում մրցակցի հարկի տակ կհանդիպի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Հադիպումը կսկսվի Երևանի ժամանակով 00։00-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Ատլետիկոյի» հաղթանակը գնահատում է 3,6 գործակցով, «Լիվերպուլի» հաղթանակը ՝ 2,2, իսկ ոչ ոքին՝ 3,25։