Ինչպես տեղեկացնում է Sport24-ը, «Կռիլյա Սովետովը» շուտով պայմանագիր կկնքի Բաղդադի «Ալ-Շորտա» ակումբի և Իրաքի ազգային հավաքականի կիսապաշտպան Սաֆա Հադիի հետ:
21-ամյա կիսապաշտպանը նախօրեին բուժզննում է անցել Սամարայի թիմի համար: Հադին Իրաքի հավաքականում անցկացրել է 14 հանդիպում: Այս մրցաշրջանում ակումբային մակարդակում կիսապաշտպանը անցկացրեց 8 խաղ և խփել մեկ գոլ:
Ավելի վաղ հաղորդվում էր «Զենիթի» կողմից խաղացողի նկատմամբ հետաքրքրության մասին: