«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակը (0։2):
«Ես ինձ հիանալի եմ զգում և ուրախ եմ հաղթել ուժեղ մրցակցի նկատմամբ դժվարին խաղում: Մենք պետք է հաղթեինք: Մենք կարող էինք շատ ավելի լավ խաղալ, բայց «Չելսին» իրոք լավն է գնդակով:
Ես ինձ լավ եմ զգում: Ես խաղում եմ Անգլիայի ամենամեծ ակումբի կազմում, սա իսկական երազանք է», — մեջբերում է Ֆերնանդեշին BBC-ն: