Իսպանիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» ընկերական խաղ է անցկացրել «Պարաֆրուժել» թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է 4։1 հաշվով։
Մեկական գոլի հեղինակ դարձան Վարդան Պողոսյանը և Նարեկ Ասլանյանը, իսկ Անդրանիկ Քոչարյանը դուբլ ձևակերպեց, հայտնում է «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը։