Ռումինիայի առաջնության 25-րդ տուրի Բուխարեստի «Դինամոյի» և «Ստյաուայի» միջև դերբիի ժամանակ «Դինամոյի» երկրպագուները աթոռ են նետել «Ստյաուայի» հարձակվող Ֆլորին Տենասեի ուղղությամբ:
Առաջին խաղակեսին ավելացված 8-րդ րոպեին նա գնաց անկյունային իրացնելու, և երբ նա մոտեցավ անկյունային դրոշակին, տրիբունաներից նետված աթոռը ընկավ ուղիղ նրա կողքին: Տենասեն ամենևին խուճապի չմատնվեց և կատարեց անկյունայինը, որից հետո «Ստյաուան» վաստակեց 11-մետրանոց տուգանային հարվածի իրավունք: Ֆլորինը 9-րդ փոխհատուցված րոպեին հաջողությամբ իրացրեց 11-մետրանոցը ՝ հաշիվը դարձնելով 1:1:
Watch this. Chairs thrown straight at you? No problem. Just take the corner. After this, FCSB won a pemalty and came back from 1-0 to equalize. pic.twitter.com/oWkYEVpitZ
— Emanuel Roşu (@Emishor) February 16, 2020
Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով ՝ հօգուտ «Դինամոյի»: 62-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Վալենտին Լազարը: