Թուրինի «Յուվենտուսն» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ Դորտմունդի «Բորուսիան» գնել է գերմանացի կիսապաշտպան Էմրե Ջանի տրանսֆերը:
Տրանսֆերի արժեքը 25 մլն եվրո է կազմել:Գումարը կվճարվի 3 տարում: «Յուվենտուսի» եկամուտն այդ գործարքից 12.4 մլն եվրո կկազմի:
Ջանը «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը «Լիվերպուլից»՝ ազատ խաղացողի կարգավիճակով: Ավելի վաղ նա հանդես է եկել «Բավարիայում» և «Բայերում»: Գերմանիայի հավաքականի կազմում նա 25 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի հեղինակ:
Դորտմունդի «Բորուսիան» գերմանական Բունդեսլիգայի 22 խաղից հետո 42 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Առաջատարը Մյունխենի «Բավարիան» է: