«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Լեգանեսի» հարձակվող Մարտին Բրայթվայթին:
Կատալոնացիներն այս շաբաթ կակտիվացնեն Դանիայի հավաքականի 28-ամյա խաղացողի տրանսֆերը 20 միլիոն եվրով գնելու տարբերակը, հայտնում է Cadena Cope- ը: «Բարսելոնան» շարունակում է փոխարինող փնտրել վնասված հարձակվող Լուիս Սուարեսի և Ուսման Դեմբելեի համար, և դանիացի հարձակվողը ներկա պահին ամենամոտն է կատալոնական ակումբ տեղափոխվելուն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա Լիգան «Բարսելոնային» թույլ է տվել ձեռք բերել նոր հարձակվողի: Դրա համար «Բարսելոնան» 15 օր ժամանակ ունի նոր ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու Իսպանիայի առաջնությունից կամ ազատ գործակալի հետ: