Ըստ sportske.jutarnji.hr-ի ՝ Զագրեբի «Դինամոն» ձեռք կբերի լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Ռոբի Բարթոնին:
Հաղորդվում է, որ տրանսֆերի մասին կհայտարարվի առաջիկա օրերին: «Դինամոն» Բարթոնի օգնությամբ ակնկալում է փակել Դանի Օլմոյի դիրքը, որը այս ձմեռ տեղափոխվեց «ՌԲ Լայպցիգ»: