Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Արարատ-2» և «Լոկոմոտիվ» թիմերն այսօր՝ փետրվարի 18-ին, ընկերական խաղ են անցկացրել: «Արարատ-2»-ը 3:1 հաշվով հաղթանակ է տարել:
«Արարատ-2»-ի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռազմիկ Հակոբյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել փորձարկվող ֆուտբոլիստ: Իսկ «Լոկոմոտիվի» կազմում միակ գնդակը խփել է Հայկ Սարգսյանը:
Հայաստանի Առաջին խմբի ընթացիկ առաջնությունում «Լոկոմոտիվը» մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 44 միավոր: «Արարատ-2»-ը 24 միավորով 9-րդն է:
Առաջին խմբի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այդ օրը «Լոկոմոտիվը» Երևանում կընդունի «Վանին», իսկ «Արարատ-2»-ը Ձորաղբյուրի մարզաբազայում կհյուրընկալի ԲԿՄԱ-ին: