«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը բարձր է գնահատել իր թիմակից Ալիսոնին․
«Ալիսոնին նկարագրելու համար բավարար բառեր չկան: Նա անհավատալի դարպասապահ է: Համաշխարհային կարգի դարպասապահ: Ընդհանրապես, հավանաբար աշխարհում լավագույնը: Ես շատ շնորհակալ եմ նրան: Նա չոր հանդիպումներ է անցկացնում և դա նա անում է այնպես, որ թվում է, թե դա այնքան հեշտ է»,- մեջբերում է անգլիացուն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: